Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ապագայում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Նորվեգացու՝ մանչեսթերյան ակումբի հետ պայմանագիրը պարունակում է կետ, ըստ որի Հոլանդը 2024 թվականին կարիերան շարունակելու համար որպես առաջնահերթ տարբերակ կարող է ընտրել «Ռեալը», հայտնում է Marca-ն:
22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում սահմանված է 200 միլիոն եվրո հրաժարագին, որը կգործի 2024 թվականից, իսկ 1 տարի անց այն կնվազի՝ դառնալով 175 միլիոն:
Հիշեցնենք, որ նորվեգացի գոլահարը հուլիսի 1-ին էր 60 միլիոն եվրոյով Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Հոլանդն ընթացիկ մրցաշրջանում անգլիական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 խաղ, դարձել 17 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: