Կատալոնական «Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոստովանել է, որ կարիերայի ավարտից հետո մարզիչ դառնալու ցանկություն ունի:
«Ցանկանում եմ դառնալ այնպիսի մարզիչ, որը կօգնի աճել իր ֆուտբոլիստներին և օժտված կլինի ֆուտբոլային բարձր ինտելեկտով: Ցանկանում եմ անցնել այն ճանապարհը, որը «Բայերի» հետ անցավ Խաբի Ալոնսոն: Ես նրա հետ ծանոթացել եմ Մանչեսթերում, երբ Ալոնսոն հետևում էր Գվարդիոլայի աշխատանքին:
Նա հաճելի և անկեղծ մարդու տպավորություն է թողել ինձ վրա: Այժմ ես ուսումնասիրում եմ Գվարդիոլայի ֆուտբոլային փիլիսոփայությունն ու գաղափարները:
Ես կվերցնեմ իմ լավագույն մարզիչների ուժեղ հատկանիշները՝ Գվարդիոլայի ֆուտբոլային ինտելեկտը, Կլոպի հայրական հեղինակությունը, Տուխելի մարզումների յուրահատկությունն ու ցանկացած դետալի նկատմամբ ուշադրությունը»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Der Spiegel-ը:
Հիշեցնենք, որ Իլկայի Գյունդողանն ավարտված մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 52 հանդիպում, դարձել է 5 գոլի և 14 ասիստի հեղինակ: