Logo

Գյունդողանն ասել է՝ ինչու է ընտրել «Բարսելոնան»

23:42 / 26.06.2023Ֆուտբոլ
Իլկայ Գյունդողան

Իսպանիայի նորընծա չեմպիոն «Բարսելոնայի» նորեկ, գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մեկնաբանել է կատալոնական ակումբ տեղափոխվելու որոշումը:

«Ես շատ երջանիկ եմ, որ պայմանագիր եմ կնքել «Բարսայի» հետ: Ոգեշնչված եմ նոր մրցաշրջանից առաջ: Եթե պետք է հեռանայի «Մանչեսթեր Սիթիից», ապա միայն «Բարսելոնա»: Մանկուց երազել եմ հագնել այս թիմի խաղաշապիկը: Ցանկանում եմ «Բարսելոնային» օգնել վերադառնալ այնտեղ, որտեղ պետք է լինի այս ակումբը»,- գերմանացու խոսքը փոխանցում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 32-ամյա կիսապաշտպանը 2016 թվականի հուլիսին Դորտմունդի «Բորուսիայից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում ավարտված մրցաշրջանում մասնակցել էր 51 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: «Մանչեսթեր Սիթին» ավարտված մրցաշրջանում հաղթել էր Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում՝ ձևակերպելով թրեբլ:

Ընդհանուր առմամբ՝ Գյունդողանն անգլիական գրանդի կազմում մասնակցել է 304 հանդիպման, խփել 60 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ