Logo

Գյունդողան․ «Պատրաստ էի կարիերաս շարունակել «Մանչեսթեր Սիթիում»»

20:40 / 06.09.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Իլկայ Գյունդողանը հայտարարել է, որ դեմ չէր անգլիական «Մանչեսթեր Սիթիում» կարիերան շարունակելուն։

«Անգլիական ակումբի հետ բանակցությունների ընթացքում խնդիրն այն չէր, թե նոր պայմանագիրը ինչ ժամկետով ենք կնքելու։ Պարզապես նրանք շատ երկար մտածեցին նախքան բուն բանակցությունները սկսելը։

Եթե «Մանչեսթեր Սիթին» ավելի վաղ և հստակ քայլերով աշխատեր, իմ պատասխանը կլիներ դրական։ Ես պատրաստ էի նոր պայմանագիր կնքել։ Ամեն դեպքում այս հանգուցալուծումը ևս հիանալի ստացվեց, քանի որ «Բարսելոնայում» խաղալը իմ մանկության երազանքն էր»,- գերմանացի կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն այս ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է չորս հանդիպման և դարձել երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Գյունդողանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա