Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է հունիսի 26-ին հայտարարել Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է Mundo Deportivo-ն։
32-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի նորընծա չեմպիոնի հետ ստորագրել է երկու տարվա պայմանագիր, որի ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: Գյունդողանը «Բարսելոնա» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակում:
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը կատալոնական գրանդին խնդրել է դեռևս չհայտարարել տրանսֆերի մասին, քանի որ ցանկանում է հրապարակավ հրաժեշտ տալ Անգլիայի չեմպիոնի երկրպագուներին։
Հիշեցնենք, որ Իլկայ Գյունդողանը 2016 թվականի հուլիսից է պաշտպանում «Մանչեսթեր Սիթիի» մարզական պատիվը: Ավարտված մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում մասնակցել էր 51 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:


