Գյումրիում սեպտեմբերի 5-ին բացվել է Օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի, ԽՍՀՄ քառակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը՝ հաղորդում է Գյումրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։
Բացման արարողությանը մասնակցել է Յուրի Վարդանյանի մայրը։
Հավելենք, որ մարզադպրոցի շինարարությունն ավարտվել էր հունիսին, և այդ ամսվա կեսից մարզադպրոցն արդեն պատրաստ էր սաներ ընդունելուն, սակայն բացման արարողությունը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Լուսանկարները՝ Գյումրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի
- 22






















