
տուր
01 Հունվար 1970 - 21:24
- - 

Գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է վերադառնալ «Բավարիա»:
Sport Bild-ը հաղորդում է, որ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ ու առաջարկել պայմանագիր ստորագրել:
Գյոտցեն «Բորուսիայից» հեռանալուց հետո ազատ գործակալ է: Մինչդեռ «Բավարիան» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կորցրել է Տիագո Ալկանտարային, Ֆիլիպե Կոուտինյոյին, Ալվարո Օդրիոսոլային ու Իվան Պերիշիչին, ինչպես նաև չի կարողացել ձեռք բերել Տիմո Վերների ու Կայ Հավերցի տրանսֆերները, որոնք համալրել են «Չելսիի» շարքերը: Այս պայմաններում Գյոտցեն կարող է օգուտ տալ Գերմանիայի չեմպիոններին:
Բացի դրանից, Գյոտցեն ծանոթ է ֆուտբոլիստներից մեծ մասի հետ ու ընտելանալու խնդիր չի ունենա: Ֆլիկ գիտի ֆուտբոլիստին Գերմանիայի հավաքականում համատեղ աշխատանքից:

