Զարուհի Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Հարգելի՛ մարզիչներ, սիրելի՛ մարզուհիներ, աշխարհի առաջնության անհաջող մրցելույթից հետո որոշում եմ կայացրել այլևս չշարունակել գլխավոր մարզչի պաշտոնում իմ աշխատանքը և իմ հրաժարականի դիմումը ներկայացրել եմ ՀՄՖ նախագահ պարոն Վանոյանին։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մարզիչներին համատեղ աշխատանքի համար, իմ շատ սիրելի մարզուհիներ շարունակեք քրտնաջան մարզվել, և ես վստահ եմ, որ կգա ժամանակ և մենք կունենանք բարձր արդյունքներ։
Շնորհակալութուն եմ հայտնում պարոն Վանոյանին նման հնարավորություն ինձ ընձեռելու և վստահության համար: Ես կշարունակեմ իմ աշխատանքը ՝ մարզելով և կատարելագործելով նոր մարզուհիների։
Շնորհակալ եմ»,- նշել է Զարուհի Գրիգորյանը: