Logo

Գվարդիոլա. «Ռոնալդուն ու Մեսին աշխարհի մեծագույն խաղացողներից են»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:45 / 30.09.2022ՍՊՈՐՏ
Պեպ Գվարդիոլա-2

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մանչեսթերյան դերբիից առաջ խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Կրիշտիանուն Լիոնել Մեսիի հետ միասին աշխարհի մեծագույն խաղացողներից մեկն է: Այն, ինչ նրանք արեցին, մենք դժվար թե երբևէ նորից տեսնենք:

Ռոնալդուն լավ է խաղում հարձակման վերջին փուլում, ուստի պետք է մեր խաղն այնպես կառուցենք, որ թույլ չտանք նրան մոտենալ մեր դարպասին։ Նրան այնտեղ կանգնեցնելը դժվար կլինի։ Պետք է վերահսկել նրան ամբողջ խաղի ընթացքում»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբին կկայանա հոկտեմբերի 2-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ