Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի անհաջող շրջանի մասին:
«Հարգում եմ նրա որոշումը, երբ անհաջող փորձից հետո կրկին մոտեցավ 11-մետրանոց նշակետին: Նա միշտ պատասխանատվություն է վերցրել իր վրա: Մբապեի իրացրած հարվածը նման էր նախորդ խաղում իրացրած հարվածին: Գնդակը միջին բարձրության վրա էր, իսկ դա առավելություն է տալիս դարպասապահներին: Կիլիանը չպետք է ակնհայտ ցույց տա, թե ինչ է պատրաստվում անել»,- 48-ամյա իսպանացու խոսքը մեջբերում է RMC-ն:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն երկրորդ խաղում անընդմեջ չէր կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը: