Logo

Գուտին համեմատել է Վինիսիուսին ու Մբապեին

23:04 / 13.04.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խոսե Մարիա Գուտին համեմատել է թիմի բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին ու Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեին:

«Կարծում եմ՝ այժմ Վինիսիուսն ավելի լավն է, քան Մբապեն: Վինին անհավանական մարզավիճակում է և վախ է առաջացնում մրցակցի պաշտպանների մոտ: Երբ նա ավելի կայուն լինի վերջին փոխանցումը կատարելիս, կդառնա ֆուտբոլի Աստվածը»,- իսպանացու խոսքը մեջբերում է El Chiringuito-ն:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Վինիսիուս Ժունիորն «Արքայական ակումբի» կազմում 45 խաղում խփել է 21 գոլ ու կատարել 16 ասիստ։ 24-ամյա Կիլիան Մբապեն մասնակցել է փարիզյան ակումբի 35 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 8 ասիստ հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա