
«Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին, որը մարզչական կարիերա է սկսել, խոսել է «Բարսելոնան» գլխավորելու հավանականության մասին:
«Իսկ ինչո՞ւ ոչ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստն, որն ավարտում է կարիերան, հարթակ է փնտրում՝ իրեն որպես մարզիչ լավագույնս դրսևորելու համար»:
Ժամեր անց, սակայն, Գուտին հայտարարել է, որ երբեք չի գլխավորի կատալոնական ակումբը:
«Ինչպես մադրիդիստ՝ երբեք չէի գլխավորի «Բարսելոնան», առավել ևս հիմա, երբ կատալոնական ակումբը լուրջ ճգնաժամի մեջ է: Ակումբի ղեկավարության ու մարզչական շտաբի միջև լարվածություն կա, ինչն ազդում է թիմի խաղի վրա», – հայտարարել է իսպանացին: