Logo

Գուտի. «Յամալն ավելի լավն է, քան Մեսին»

12:41 / 04.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին անդրադարձել է «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղին.

«Լավագույնը լինել նշանակում է այդպիսին լինել յուրաքանչյուր խաղում, սակայն Յամալն անցկացնում է նաև վատ հանդիպումներ, ինչպես Մբապեն ու Վինիսիուսը:

Նա հսկայական տաղանդ ունի: Գուցե Լամինը քիչ է գոլեր խփում, բայց ստիպում է իր հետ հաշվի նստել կարևոր ասիստներով և թիմում ունեցած նշանակությամբ:

Ես չեմ հիշում, որ Մեսին նրա տարիքում այսպիսի խաղ ցուցադրի: Յամալն ավելի լավն է. նա «Բարսելոնայի» չափանիշն է» - Գուտիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ