Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խոսե Մարիա Գուտին կարծում է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր վերադարձը «Բարսելոնա» մարզական տեսանկյունից կարող է բացասաբար ազդել կատալոնական ակումբի վրա:
«Կարծում եմ, որ «Բարսելոնայի» համար մարզական տեսանկյունից Մեսիի հնարավոր վերադարձը այնքան էլ լավ չի լինի, քանի որ դա կնշանակի վերադարձ դեպի անցյալ, երբ թիմը կախված էր մեկ խաղացողից, մինչդեռ նրանք նոր թիմ են ձևավորում:
Չգիտեմ, թե ինչպես Լևանդովսկին և Մեսին միասին ելույթ կունենան։ Բայց, իհարկե, Մեսիի հնարավոր վերադարձն ու այն, որ նա կարող է այնտեղ ավարտել մարզական կարիերան, նրանց մեծ հույսեր է տալիս»,- իսպանացու խոսքը մեջբերում է Infobae-ն։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը Լա լիգայի առաջատարի գույները պաշտպանել էր 2005-2021 թվականներին: Աշխարհի նորընծա չեմպիոնը 672 գոլով «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է: ՊՍԺ-ի հետ 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: