Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին անարդար է համարում, որ «Ոսկե գնդակը» ստացել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին:
«Ինձ համար նման «Ոսկե գնդակը» հեղինակություն և իմաստ չունի: Ասեք ինձ, թե ինչ չափորոշիչներով է ընտրվում հաղթողը: Առաջին անգամ եմ տեսնում, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը ընդգրկված չլինի իր երկրի առաջնության ու Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում: Դա շատ բանի մասին է խոսում:
Ուրախ եմ Ռոդրիի համար, բայց նա մրցանակին արժանի էր նախանցած մրցաշրջանի համար»,- El Chiringuito-ի հետ զրույցում ասել է Գուտին:
Իսպանացին նաև կարծիք է հայտնել, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանային Վինիսիուս Ժունիորը կամ Դանիել Կարվախալը: