Եվրոպական ֆուտբոլը, կարծես թե աստիճանաբար վերադառնում է։ Առաջատար ակումբային առաջնությունները շուտով կվերսկսվեն, ու մեր բոլորի տունը նորից կլցվի ֆուտբոլով ու «ալիքը մի փոխիր, ես այս խաղը պիտի նայեմ»-ներով։ Համավարակը խաթարեց ոչ միայն մեր և ձեր՝ երկրպագուների առօրյան ու զրկեց ֆուտբոլից, այլև դիպավ շատ-շատ ակումբների գրպաններին։ Տուժածների շարքում են նաև հավաքականները, որոնք զրկվեցին ընկերական և պաշտոնական մի շարք հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից։
Այս քուիզում առաջարկում ենք դիտելով ֆուտբոլիստների ակումբների խորհրդանիշները գուշակել՝ որ երկրի հավաքականն է դա։ Շատ պարզ է։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Որպեսզի մի փոքր բարդացնենք ձեր խնդիրը, մենք մի փոքր ընդհանրացրել ենք որոշ ֆուտբոլիստների դիրքերը։ Այպես որ՝ տակտիկական սխեմայի ու դասավորության վրա առաջարկում ենք շա՜տ երկար ժամանակ չվատնել։ Գնացի՜նք։

