Logo

Գուլիտ. ««Ռեալը հիմա իր պատմության գագաթնակետին է, բոլորը ցանկանում են այնտեղ խաղալ»

16:04 / 05.11.2024Ֆուտբոլ
null

Նիդերլանդների հավաքականի ու «Միլանի» հռչակավոր ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը կարծիք է հայտնել Մադրիդ «Ռեալի» մասին:

«Հիմա «Ռեալն» իր պատմության գագաթնակետին է: Հաղթանակներ Չեմպիոնների լիգայում, վերակառուցված ստադիոն, տարվա լավագույն թիմի կոչում... բոլորը ցանկանում են այնտեղ խաղալ:

Ներկայիս «Ռեալը» ֆանտաստիկ թիմ է: Այդ թիմի ամենավատն այն է, որ նրանց հետ խաղում ամեն անգամ զգում ես, որ կարող ես հաղթել: Նրանք թույլ են տալիս քեզ այդպես մտածել: Բայց, երբ փորձում ես առաջ գնալ, ինչ-որ բան պատահում է և նրանց ֆուտբոլիստների վարպետությունը տարբերություն է ստեղծում:

«Մադրիդը» վերջին րոպեներին գոլեր խփեց ՊՍԺ-ին, «Չելսին», «Մանչեսթեր Սիթիին», նրանց ֆուտբոլիստները յուրահատուկ մենթալիտետ ունեն: Այդ թիմում հայտնվում եմ միայն լավ ու աշխատասեր ֆուտբոլիստներ»,- նիդերլանդցու խոսքն է փոխանցում Marca-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ