Սինգապուրում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի երրորդ տուրից հետո հաշիվը հավասարվեց։ Երրորդ պարտիայում 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը սպիտակ խաղաքարերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենին։ Պարտիան ավարտվեց 37-րդ քայլին։
Դիմակայության հաշիվը 1,5-1,5 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի։ Չորրորդ պարտիան կկայանա նոյեմբերի 29-ին։
Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ Եթե դասական շախմատի արդյունքում հաղթողը պարզ չդառնա, պայքարը շարունակվելու է թայ-բրեյքում։ Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է
Gukesh scores the win and ties the match in the third game!
— International Chess Federation (@FIDE_chess) November 27, 2024
The challenger 🇮🇳 Gukesh D equalized the scoreboard this afternoon and will go into the rest day full of confidence.
The 🇨🇳Champion fell into his opening preparation and was unable to find the path to equality. With… pic.twitter.com/qFdv1OYZ1u