Logo

Գուկեշը 11-րդ պարտիայում հաղթեց Լիրենին և հաշվի մեջ առաջ անցավ

16:56 / 08.12.2024Շախմատ
null

Սինգապուրում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում կայացավ 11-րդ պարտիան: 

Հավակնորդների մրցաաշարի հաղթող, հնդիկ Դոմարաջու Գուկեշը 29-րդ քայլում առավելության հասավ աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի նկատմամբ:

Նախորդ 7 անընդմեջ մրցափուլերն ավարտվել էին ոչ-ոքի: 

Գուկեշն այս հաղթանակից հետո հաշվի մեջ առաջ անցավ` 6-5:

Հիշեցնենք, որ 14 պարտիայից բաղկացած չեմպիոնական մրցամարտում կհաղթի այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր։ Եթե դասական շախմատի արդյունքում հաղթողը պարզ չդառնա, պայքարը շարունակվելու է թայ-բրեյքում։ Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա