Logo

Գուկեշն ու Լիրենը չորս ժամից ավելի տևած պարտիան ավարտեցին ոչ-ոքի

17:27 / 01.12.2024Շախմատ
null

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման պայքարը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև։

Գործող չեմպիոն Լիրենն ու Հավակնորդների մրցաշարի հաղթող Գուկեշը 6-րդ մրցափուլում ոչ-ոքի գրանցեցին: Շախմատիստները խաղաղությամբ բաժանվեցին 46-րդ քայլին:

Այսպիսով, ընդհանուր հաշիվը մնաց հավասար` 3-3:

Չեմպիոնական թագի համար պայքարի ավարտին մնաց 8 պարտիա: Այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ Եթե դասական շախմատի վերջնարդյունքում հաղթողը պարզ չդառնա, պայքարը կշարունակվի թայ-բրեյքում։ Մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա