Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշի միջև։
5-րդ տուրում կողմերը բաժանվեցին խաղաղությամբ և երկրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեցին։ Պարտիան ավարտվեց 40-րդ քայլին։ Դիմակայության հաշիվը 2,5-2,5 է։
Judit Polgar is stunned at how quickly #DingGukesh Game 5 ends in a draw, after Gukesh had stumbled into a very difficult position! https://t.co/4ZfvaUXPYr pic.twitter.com/uzvmlw9dfc
— chess24 (@chess24com) November 30, 2024
Առաջին խաղափուլում հաղթել էր աշխարհի գործող չեմպիոն Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ երրորդ պարտիայում ուժեղ էր գտնվել 18-ամյա Գուշեկը։
Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ Եթե դասական շախմատի արդյունքում հաղթողը պարզ չդառնա, պայքարը շարունակվելու է թայ-բրեյքում։ Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է: