Աշխարհի 45-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն անհաջող մեկնարկեց Գուանչժոուի WTA-250 շարքի մրցաշարին։
Չինաստանում ընթացող մրցաշարի առաջին շրջանում 22-ամյա թենիսիստուհին երկու սեթում պարտվեց իտալացի Լյուչիա Բրոնցետիին՝ 1-6, 4-6: Մրցախաղը տևեց 1 ժամ 17 րոպե։
84-րդ ռակետ Բրոնցետին հաջորդ փուլում ուժերը կչափի ռումինացի Ժակլին Քրիստիանի (74-րդ ռակետ) հետ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Էլինա Ավանեսյանը մասնակցել էր Օսակայի WTA-250 շարքի մրցաշարին, որի առաջին փուլում հաղթելուց հետո պարտություն էր կրել և ավարտել մրցելույթը։