Logo

Գուանչժոու. Էլինա Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում

23:30 / 20.10.2024Թենիս
null

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը մասնակցելու է Գուանչժոուի WTA-250 շարքի մրցաշարին։

Կայացել է մրցաշարի հիմնական փուլի վիճակահանությունը։ Աշխարհի 48-րդ ռակետն առաջին փուլում մրցելու է Լյուչիա Բրոնցետիի (78-րդ ռակետ) դեմ։ Մրցախաղը կայանալու է հոկտեմբերի 22-ին։

Ավանեսյանն իտալացի թենիսիստուհու արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում կհանդիպի Ժակլին Քրիստիան (Ռումինիա, 73-րդ ռակետ) - Վիկտորիա Գոլուբիչ (Շվեյցարիա, 124-րդ ռակետ) զույգի հաղթողին։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ 22-ամյա Ավանեսյանը մասնակցում էր Օսակայի WTA-250 շարքի մրցաշարին, որի առաջին փուլում հաղթելուց հետո պարտություն էր կրել և ավարտել մրցելույթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ