Logo

Գործող չեմպիոնն առաջնության վերջին տուրում ոչ-ոքի գրանցեց «Արարատի» հետ

20:59 / 24.05.2024Ֆուտբոլ
null

«Ուրարտուն» ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 36-րդ տուրում, ընդունեց «Արարատին» և գրանցեց 1-1 հաշիվը:

«Ուրարտուի» գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Գևորգ Տարախչյանը, «Արարատից» դարպասի գրավմամբ աչքի ընկավ Մալին ներկայացնող հարձակվող Մամադու Դումբիան:

Գործող չեմպիոն «Ուրարտուն» առաջնությունն ավարտեց 50 միավորով և գրավեց չորրորդ տեղը, Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հուլիսին հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլում:

«Արարատը» 45 միավորով 6-րդն է և այս դիրքում էլ կմնա: Նույնքան միավոր ունի նաև 5-րդ տեղում գտնվող «Ալաշկերտը», որը դեռևս վերջին տուրի խաղը չի անցկացրել ու նաև լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում է «Արարատին»:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր

«Ուրարտու» - «Արարատ»՝ 1-1

Գևորգ Տարախչյան, 61 - Մամադու Դումբիա, 66

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա