Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը Match TV-ի հետ զրույցում խոսել է 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրված ակումբների մասին։
- Կային տեղեկություններ, որ Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են «Բայերը» և «Վերդերը»։ Արդյո՞ք ֆուտբոլիստը այլ տարբերակներ ևս ուներ։
- Իտալական ակումբներից մեկը նույնպես ցանկանում էր ձեռք բերել Նաիրի տրանսֆերը։ Բավականին լավ, կայուն ակումբ է։ Ա Սերիայում վատերը չկան։
- «Վերդերի» և «Բայերի» դեպքում գործարք տեղի չունեցավ, քանի որ կողմերը չկարողացա՞ն համաձայնության հասնել, թե՞ այլ պատճառ կար։
- Յուրաքանչյուր ամբիցիոզ ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ բարձրակարգ առաջնությունում, և Նաիրը բացառություն չէ։ Բայց նա երջանիկ է «Լոկոմոտիվում» և դեմ չէ իր ակումբի հետ դրական արդյունքների հասնել։ «Լոկոմոտիվը» երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված, լավ մարզիչ ունեցող ակումբ է, իսկ Տիկնիզյանը այդ նախագծի մի մասնիկն է։
- Արդյո՞ք Գերմանիա չկայացած տեղափոխության պատճառներից մեկը քաղաքական չէ։
- Ոչ։ Եվ առհասարակ պետք չէ ասել, թե տրանսֆերը ձախողվել է։ Դա աշխատանքային ընթացակարգ է, որը շարունակվում է։ Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկում Նաիր Տիկնիզյան մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 10 պաշտոնական խաղի ու դարձել 4 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո: