Logo

Գործակալը հերքել է Բուֆոնի՝ «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին լուրը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 20.12.2021ՍՊՈՐՏ
Գործակալը հերքել է Բուֆոնի՝ Սպարտակ հնարավոր տեղափոխության մասին լուրը - Գործակալը հերքել է Բուֆոնի՝ «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին լուրը

Իտալիայի Բ Սերիայում հանդես եկող «Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գործակալ Սիլվիանո Մարտինան հերքել է 43-ամյա դարպասապահի՝ Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին լուրը:

«Առաջին անգամ եմ լսում: Այդ տեղեկության մեջ ճշմարտացի ոչինչ չկա: Բուֆոնը պայմանագիր ունի «Պարմայի» հետ, որի ժամկետը գործում է մինչև 2023 թվականի ամառ»,- «Спорт-Экспресс»-ը մեջբերում է Մարտինայի խոսքը:

Հավելենք՝ Բուֆոնը Բ Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 խաղի՝ բաց թողնելով 20 գնդակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա