Իտալական «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի գործակալ Մամուկա Ջուգելին հայտնել է, թե որ ակումբին է երկրպագում իր ներկայացուցիչը:
«Ես ու նրա հայրը «Բարսելոնայի» երկրպագուներ ենք, բայց Կվարան սիրում է «Ռեալ Մադրիդը»: Նա այնպիսի խաղամակարդակի ֆուտբոլիստ է, որ կարող է խաղալ յուրաքանչյուր ակումբում:
Ես շատ կուրախանայի, եթե նրան տեսնեի «Բարսայի» մարզաշապիկով, բայց նա «Ռեալի» երկրպագու է»,- Ջուգելիի խոսքը մեջբերում է GeoTeam-ը:
Հիշեցնենք, որ Խվարացխելիայի պայմանագիրը «Նապոլիի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Խվիչան Ա Սերիայի առաջատարի կազմում մասնակցել է 26 խաղի, խփել 12 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 60 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: