Իտալական «Նապոլիի» նիգերիացի ռմբարկու Վիկտոր Օսիմհենի գործակալ Անդրեա Դամիկոն իր ներկայացուցիչին համարում է աշխարհի ամենաուժեղ հարձակվողը:
«Չգիտեմ, թե հաջորդ մրցաշրջանում Վիկտորը որտեղ կլինի, սակայն կարծում եմ, որ մենք առաջարկների պակաս չենք ունենա, մանավանդ՝ Անգլիայից:
Օսիմհենն այս պահին աշխարհի լավագույն հարձակվողն է և ավելի ուժեղ է, քան Հոլանդը: Բոլոր տրանսֆերային որոշումները պետք է կայացվեն միայն մրցաշրջանի ավարտից հետո:
Պետք չէ բացառել նաև ՊՍԺ-ի տարբերակը, քանի որ հարձակման գծի ֆուտբոլիստներից մեկը կարող է հեռանալ: Ըստ իս, Մեսիին դուր է գալիս Մայամիի տարբերակը, սակայն այդ հարցում վստահ չեմ, դա պարզապես իմ կարծիքն է»,- գործակալի խոսքը մեջբերում է AreaNapoli-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենն «Նապոլիի» կազմում մասնակցել է 29 խաղի, խփել 25 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Նա Իտալիայի Ա Սերիայի լավագույն ռմբարկուն է։ Transfermarkt-ը 100 միլիոն եվրո է գնահատում նիգերիացու տրանսֆերային արժեքը: