Logo

Գործակալ. «Եթե «Յուվենտուսը» հետաքրքրված է Սպերցյանով, ուրեմն գործարքը ձմռանը չի կայանա»

18:45 / 18.12.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալացի գործակալ Պաուլու Բարբոսան կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ու ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Թուրինի «Յուվենտուսի» հնարավոր տեղափոխության մասին:

«Եթե «Յուվենտուսը» հետաքրքրված է Սպերցյանով, ապա դժվար թե գործարքը կայանա ձմռանը: Հարկավոր է հետևել, թե նա ինչպես կանցկացնի մրցաշրջանի երկրորդ հատվածը: Բոլոր թիմերը յուրաքանչյուր դիրքում մի քանի տարբերակներ են դիտարկում, այդ պատճառով իրական հետաքրքրության դեպքում Սպերցյանի խաղին դեռ շարունակելու են հետևել»,- ասել է գործակալը Metaratings.ru-ի հետ զրույցում:

24-ամյա Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա