Logo

Գորելով․ «Անգամ Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու դեպքում կընտրեի Հայաստանի հավաքականը»

21:36 / 25.12.2023Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Ազգային ֆուտբոլային լիգան ներկայացնող ԿԱՄԱԶ-ի կիսապաշտպան Պավել Գորելովը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև ընտրություն կատարելու մասին։

«Առաջին հերթին հայրս հայ է։ Նա փոքր տարիքից միշտ ինձ ասել է, որ ես հայ եմ։ Հետագայում այնպես ստացվեց, որ ինձ առաջինը հրավիրեցին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական։ Սակայն, անգամ եթե հրավեր ստանայի Ռուսաստանի հավաքականից, կընդունեի Հայաստանի հավաքականի հրավերը»,- կիսապաշտպանի խոսքն է մեջբերում РБ Спорт-ը։

20-ամյա Գորելովը «Ռոստովի» սան է, խաղացել է նաև Չարենցավանի «Վանում»։ ԿԱՄԱԶ-ում կիսապաշտպանն անցկացրել է 20 հանդիպում, դարձել մեկ գոլի հեղինակ ու կատարել նույնքան արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա