Logo

Գոռ Սահակյանը՝ Մ20 ԵԱ-ի փոխչեմպիոն, Մարտին Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

23:14 / 29.07.2023Ծանրամարտ
null

Հայաստանը հերթական մեդալները նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:

Մինչև 20 տարեկանների պայքարում Գոռ Սահակյանը (73 կգ) երկամարտի 311 կգ (171+140) արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը՝ փոքր արծաթե մեդալների արժանանալով նաև պոկում և հրում վարժությունում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը երկամարտում ցույց տվեց 308 կգ (172 +136) արդյունքը և նվաճեց բրոնզե մեդալ: Պողոսյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց հրում վարժությունում:

Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ) և Մերուժան Եղոյանը (61 կգ): Տիգրան Կարապետյանը (67 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) դարձել էր Եվրոպայի Մ23 չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ