Logo

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

23:42 / 14.02.2024Ծանրամարտ
null

Գոռ Սահակյանը (67 կգ) երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 20-ամյա ծանրորդը հաղթեց երկամարտի 311 կգ (140+171) արդյունքով: Պոկում վարժությունում Սահակյանը հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը և նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրանցեց լավագույն արդյունքը:

Երկամարտում երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Թուրքիայի ներկայացուցիչներ Քաան Քահրիմանը (310 կգ) և Ֆերդի Արդալը (304 կգ)։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Գոռ Սահակյանը նվաճել էր Երևանում կայացած Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, իսկ աշխարհի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր:

Սոֆիայում Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), որը երկամարտի 196 կգ (81+115 կգ) արդյունքով նվաճել էր չեմպիոնի տիտղոսը։ Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն (2022թ.) ու բրոնզե մեդալակիր (2023թ.) Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ): Նա հանդես կգա փետրվարի 16-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ից:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

ԵԱ. Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ