Logo

Գոռ Սահակյանը՝ աշխարհի երիտասարդական չեմպիոն

12:49 / 18.11.2023Ծանրամարտ
Գոռ Սահակյան-չեմպիոն

Գոռ Սահակյանը (67 կգ) Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական (Մ20) առաջնությունում։

Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 305 կգ (140+165) արդյունք՝ 2 կգ գերազանցելով երկրորդ տեղը գրաված ամերիկացի Միլեր Մորիսին։ Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, իսկ հրումում երկրորդն էր։

Ավելի վաղ աշխարհի երիտասարդական չեմպիոն էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)։ Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը կներկայացնեն նաև Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ)  և Գարիկ Կարապետյանը (102 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա