Logo

Գոռ Ներսիսյանը՝ Եվրոպայի Մ21 չեմպիոն

19:07 / 12.02.2024Այլ մարզաձևեր
null

Կարատեիստ Գոռ Ներսիսյանը դարձել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների չեմպիոն։

Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ է նվաճել -84 կգ քաշային կարգում։ Եզրափակիչում Գոռ Ներսիսյանը հաղթել է մակեդոնացի Վիտոմիր Տրաջկովսկուն։ Հայ մարզիկն անցկացրել է 6 մենամարտ։

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Գոռ Ներսիսյանը դարձել է առաջին Եվրոպայի չեմպիոնը հայկական կարատեի պատմության մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ