Logo

Գոռ Մինասյանը դարձել է Ասիայի փոխչեմպիոն

14:21 / 12.02.2024Ծանրամարտ
null

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը ծանրամարտի Բահրեյնի հավաքականի կազմում դարձել է Ասիայի առաջնության փոխչեմպիոն ու ապահովել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) 29-ամյա գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցել է 443 կգ (207+236) արդյունք։ Մինասյանը մեկ կգ է զիջել չեմպիոնի տիտղոսը նվաճած Ման Ասադին՝ 444 կգ (192+252)։

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը 15 կգ գերազանցել է սիրիացի ծանրորդին, որը հրում վարժությունում հաղթել է մեծ առավելությամբ ու սահմանել Ասիայի ռեկորդ։ Ման Ասադը վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չէր եկել 14 ամիս։

Հիշեցնենք, որ Ասիայի նախորդ երկու առաջնություններում Գոռ Մինասյանը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը։ Նա 2022 թվականին է փոխել մարզական քաղաքացիությունը: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում Մինասյանը դարձել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ