Logo

Գոռ Մանվելյանը տեղափոխվել է «Նոա»

11:38 / 31.08.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Նանտի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը կարիերան կշարունակի Երևանի «Նոայում», հայտնում է Transfermarkt-ը:

21-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Պյեռ Արիստուին Մանվելյանին չէր տեսնում թիմի հետագա ծրագրերում։

Հիշեցնենք, որ Գոռ Մանվելյանը «Նանտի» սան է: Օրեր առաջ նա հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը սեպտեմբերի 4-ից կսկսի պատրաստվել 2025թ․  Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի հանդիպումներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա