Logo

Գոռ Մանվելյանը պայմանագիր է կնքել «Նոայի» հետ

22:10 / 14.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
Գոռ Մանվելյան-Նոա

Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը կարիերան կշարունակի «Նոայի» կազմում, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա ֆուտբոլիստը 2015 թվականից խաղացել է ֆրանսիական «Նանտի» ակադեմիայում, իսկ 2021 թվականին «Նանտի» հետ կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր։ Նույն թվականին կիսապաշտպանը «Նանտի» կազմում դարձել է Ֆրանսիայի գավաթակիր։ Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում հայ ֆուտբոլիստը պաշտոնապես նորամուտն է նշել «Նանտի» կազմում։

Մանվելյանն օրերս նորամուտը նշեց նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում՝ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում մասնակցելով Չեռնոգորիայի և Ալբանիայի դեմ հանդիպումներին։ «Նոայի» կազմում Մանվելյանը կխաղա 27 համարի մարզաշապիկով։

Գոռ Մանվելյան-1

Գոռ Մանվելյան-2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա