Logo

Գոռ Մանվելյանը՝ բելգիական ակումբների տրանսֆերային թիրախում

09:47 / 05.01.2023Մերոնք դրսում
null

Ֆրանսիական «Նանտի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանի ծառայություններով հետաքրքրված է Բելգիայի առաջնության երեք ակումբ:

L'Equipe-ի հաղորդմամբ՝ 20-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Օստենդեն», «Զյուլտե Վարեգեմը», «Սերեն Յունայթեդը»: Այդ թիմերը Բելգիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում են 15-րդ, 17-րդ և 18-րդ տեղերը: Բելգիայի առաջնությանը մասնակցում է 18 թիմ:

«Նանտը» պատրաստ է Մանվելյանին վարձավճարով ուղարկել այլ ակումբ, որպեսզի կիսապաշտպանը խաղաժամանակ ստանա:

Հիշեցնենք, որ Գոռ Մանվելյանը «Նանտի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Նանտի» երկրորդ թիմի կազմում մասնակցել է Ֆրանսիայի չորրորդ լիգայի 6 հանդիպման, խփել երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա