Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Նոան» ընդունեց «Վեստ Արմենիային» և կամային հաղթանակ տարավ 5-1 հաշվով։
Հյուրերի կազմում խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 4 րոպե անց հավասարությունը վերականգնեց Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը, որն առաջին գոլը խփեց «Նոայի» կազմում։
Երկրորդ խաղակեսում «Նոայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, իսկ խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց նիդերլանդցի կիսապաշտպան Ջասթին Մեթյուն։
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 36 միավոր ու բարձրացավ երկրորդ տեղ։ Առաջատար «Փյունիկն» ունի 36 միավոր, իսկ «Վեստ Արմենիան» 13 միավորով 9-րդն է։
Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր
«Նոա» - «Վեստ Արմենիա»՝ 5-1
Գոռ Մանվելյան, 32, Արթուր Միրանյան, 69 (11մ), 71, 90, Ջասթին Մեթյու, 90+5 – Անդրե Մենսալաո, 28 (11մ)