Երևանի «Արարատի» կազմը համալրել է 21-ամյա կիսապաշտպան Գոռ Լուլուկյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը ստորագրել են երկու տարվա պայմանագիր:
Լուլուկյանն «Ուրարտուի» սան է, ակումբի գլխավոր թիմում մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18 խաղի և դարձել երկու գոլի հեղինակ:
Նախորդ երկու մրցաշրջանները Լուլուկյանն անցկացրել էր Երևանի ԲԿՄԱ-ի կազմում, մասնակցել 51 խաղի և դարձել 5 գոլի հեղինակ:
Գոռ Լուլուկյանն «Արարատում» կխաղա «9» համարի համազգեստով:
Ֆոտո՝ «Արարատ»