Logo

Գոռ Երիցյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին ու 20-րդ հաղթանակը տարել

16:58 / 22.02.2025Բռնցքամարտ
null

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյում կիսաթեթև քաշային կարգում (69 կգ) հանդես եկող Գոռ Երիցյանը 20-րդ հաղթանակն է տարել կարիերայում։

Հայ բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Լուիս Էռնանդեսին։

30-ամյա Երիցյանը, 20 հաղթանակից բացի, մեկ պարտություն է կրել։ Նրա միակ պարտությունը եղել է Ռուսաստանը ներկայացնող Արամ Ամիրխանյանից, ինչի արդյունքում կորցրել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին։

Էռնանդեսը կրել է 7-րդ պարտությունը, ունի նաև 23 հաղթանակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա