Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը դեկտեմբերի 3-ին կանցկացնի իր հերթական մենամարտը՝ հաղորդում է Punch Boxing Armenia-ն:
Լոս Անջելեսում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում Երիցյանի մրցակիցը կլինի մեքսիկացի Մահորնի Մոնտեսը:
31-ամյա փորձառու բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 46 մենամարտ, որոնցից 36-ում հաղթել է: Երիցյանն անցկացրած բոլոր 13 մենամարտերում հաղթանակ է տոնել:
Միջին քաշային կարգում Գոռ Երիցյանի ու Մահորնի Մոնտեսի մենամարտը բաղկացած կլինի 8 ռաունդից:

