Logo

Գոռ Ազիզյան. «Մոյկանոն Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց»

21:23 / 30.01.2025Խառը մենամարտեր
null

Խառը մենամարտերի մարզիչ Գոռ Ազիզյանը հայտարարել է, որ բրազիլացի Ռենատո Մոյկանոն UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտում հաղթելու շանս ի սկզբանե չուներ, հաղորդում է Metaratings.ru-ն:

«Մոյկանոն հասկանում էր, որ Մախաչևի դեմ մենամարտն իր համար հաղթական ավարտ չէր կարող ունենալ: Նա Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց: Ես նրան ճանաչում եմ 2015 թվականից։ Նա շատ հեռու է Իսլամի մակարդակից»,- ասել է հայ մասնագետը:

Գոտու պաշտպանության մենամարտում դաղստանցի Իսլամ Մախաչևն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր Մոյկանոյին:

Հիշեցնենք, որ գոտու համար մենամարտից մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր հայ մարտիկ Արման Ծառուկյանը, որին փոխարինել էր Մոյկանոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ