«Վուլվերհեմփթոնի» վինգեր Գոնսալու Գեդեշը պայմանագիր է կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ, հայտնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Ռեալ Սոսյեդադը» վճարել է 4 միլիոն եվրո: Եվս 2 միլիոն եվրո «Գայլերը» կստանան՝ որպես հավելավճար:
Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր: Լիսաբոնի «Բենֆիկայի» սանը խաղացել է նաև ՊՍԺ-ում, «Վալենսիայում» և «Վիլյառեալում»: Պորտուգալիայի ազգային հավաքականում Գեդեշը մասնակցել է 32 հանդիպման և խփել 7 գոլ:


