Logo

«Գոլդեն Սթեյթն» ամռանը փորձելու է «երազանքի թրեյդ» կատարել

12:59 / 20.02.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» ակումբը ցանկանում է ձեռք բերել «Միլուոկի Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկումբոյին:

Ինսայդեր Շեյմս Չարանիան տեղեկացնում է, որ կալիֆորնիական ակումբի ղեկավարները երազում են մեկ թիմում համախմբել Ստեֆեն Կարիին և «հույն խելագարին»:

Գործարքը հնարավոր կլինի, եթե Յանիսը հիասթափվի իր այժմյան թիմից: Վերջին շրջանում նա հաճախ է քննադատում «Բասքին» հաղթանակի ցանկության բացակայության պատճառով:

Ադետոկումբոն մինչև 2028 թվականը գործող պայմանագիր ունի: Նա կարող է հրաժարվել վերջին տարվա պայմանագրից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարին 9-ին «Ուորիորզը» փորձել է ձեռք բերել «Լեյքերսի» գերաստղ Լեբրոն Ջեյմսին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ