Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում հանդիպեց «Գրանադայի» դեմ:
Թիմերը գոլառատ պայքարում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 3-3 հաշիվը:
Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ 16-ամյա վինգեր Լամին Յամալը, ով 81-րդ րոպեին տանտերերին փրկեց պարտությունից:
Չավիի գլխավորած թիմը վաստակեց 51 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը: «Գրանադան» ունի 13 միավոր և զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը:
Լա լիգա, 24-րդ տուր
«Բարսելոնա» - «Գրանադա»՝ 3-3
Լամին Յամալ, 14, 81, Ռոբերտ Լևանդովսկի, 63 - Ռիկարդ Սանչես, 43, Ֆակունդո Պելիստրի, 60, Իգնասի Միկել, 66


