Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրը մեկնարկել է երկու գոլառատ հանդիպումներով։
«Ուրարտու-2»-ը սեփական խաղադաշտում 4-3 հաշվով առավելության է հասել «Սյունիքի» նկատմամբ։ Երևանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ են դարձել Իսաակ Բարին ու Էդիկ Վարդանյանը։
«Փյունիկ Ակադեմիան» սեփական խաղադաշտում 1-5 հաշվով պարտություն է կրել ԲԿՄԱ-2-ից։
Այս տուրում ապրիլի 4-ին կկայանան նաև «Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա-2», «Արարատ-2» - «Միկա» և «Շիրակ-2» - «Ալաշկերտ-2» հանդիպումներ։
Առաջին խումբ, 23-րդ տուր
«Փյունիկ Ակադեմիա» - ԲԿՄԱ-2՝ 1-5
Ալեքսանյան, 10 – Հակոբյան, 30, Մարտիրոսյան, 32, Մախշուդյան, 56, Մինասյան, 60, Պետրոսյան, 80
«Ուրարտու-2» - «Սյունիք»՝ 4-3
Իսաակ Բարի, 8, 17, Էդիկ Վարդանյան, 37, 90 – Ալիկ Մկրտչյան,5 (ինքնագոլ), Դավիթ Մայիլյան, 19, Արման Ասիլյան, 85
Ֆոտո՝ «Ուրարտոի» մամուլի ծառայություն