«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշն «Էշտորիլի» դեմ խաղում ռմբարկուական յուրահատուկ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է zerozero.pt-ն:
Շվեդ ֆուտբոլիստը Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում գրավել է բոլոր մրցակիցների դարպասը:
Հարձակվողը 23 խաղում 25 գոլ է խփել: 26-ամյա ֆուտբոլիստը մոտ է նախորդ մրցաշրջանում գրանցած ցուցանիշին՝ 29 գոլ:
Լիսաբոնյան թիմում 1,5 տարում շվեդը 89 խաղում խփել է 80 գոլ ու կատարել է 24 ասիստ:


