Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում Կիլիան Մբապեն հաղթական դուբլի հեղինակ է դարձել «Լանսի» դեմ խաղում (3-1):
Ֆրանսիացի հարձակվողը փարիզցիների կազմում գոլերի թիվը հասցրեց 215-ի, հայտնում է Opta-ն:
24-ամյա ֆուտբոլիստը նաև կատարել է 86 գոլային փոխանցում: ՊՍԺ-ում նա հատեց 300 գոլերի մասնակցության շեմը և այս պահին գրանցել է 301 գոլային գործողություն:
Հիշեցնենք, որ Մբապեն 2017 թվականից է խաղում ՊՍԺ-ում, նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է: