Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալվելիս մարտական ոչ-ոքի գրանցեց «Լորյանի» հետ՝ 2-2:
Խաղի 2-րդ րոպեին տանտերերը սեփական դարպասից սկսած գեղեցիկ գրոհի արդյունքում բացեցին հաշիվը, աչքի ընկավ բենինցի կիսապաշտպան Այեգուն Տոսինը: 17-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո «Մոնակոյի» պատասխան գոլը խփեց ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը:
69-րդ րոպեին նույն Գոլովինի փոխանցումից հետո Ֆլոարին Բալոգունն առաջ մղեց հյուրերին: Այդուհանդերձ, «Լորյանը» կարողացավ խուսափել պարտությունից: Մրցավարի ավելացրած 8-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Ռոմեն Ֆավրը հավասարեցրեց հաշիվը:
«Մոնակոն» 11 միավորով մնաց առաջին տեղում: «Լորյանը» 6 միավորով 11-րդն է:
Լիգա 1, 5-րդ տուր
«Լորյան» - «Մոնակո»՝ 2:2 (տեսանյութ)
Այեգուն Տոսին, 2, Ռոմեն Ֆավր, 90+8 - Ալեքսանդր Գոլովին, 17, Ֆլոարին Բալոգուն, 69